Քո «կներես»-ը ոչինչ չի փոխի մեր միջև
«Կներես»-ը հետ չի վերցնի ողջ այն սուտը, որ դու ասել ես` ուղիղ աչքերիս մեջ նայելով, առանց շփոթվելու:
«Կներես»-ը չի վերցնի ողջ այն բեռը, որը դու իմ ուսերին ես դրել, երբ ես չափազանց երիտասարդ էի:
Ես ուրախ եմ, որ դու կարողացար հասկանալ ու տեսնել այն ցավը, որն ինձ պատճառել ես: Ես ուրախ եմ, որ դու ջանքեր ես գործադրում քո կյանքը փոխելու համար: Ես ուրախ եմ, որ դու աշխատում ես ավելի լավը լինել:
Բայց ներողությունները չեն մաքրի այն ամենը, ինչ դու ինձ արել ես: Նրանք չեն անցկացնի այն ցավը, որը դու ինձ պատճառել ես: Նրանք վերջը չեն տա այն սարսափների, հիշողությունների ու վախերի, որը ես ստիպված եմ եղել ապրել:
Ներողությունը լավ բան է, բայց դա չի նշանակում, որ դու կարող ես հանգիստ վերադառնալ իմ կյանք ու իմ աշխարհ: Դա չի նշանակում, որ դու քավել ես քո բոլոր մեղքերը:
Քո կողմից շատ վիրավորական է մտածել, որ 10 րոպեանոց ներողությունը բավական է, որ ամոքես այն վերքերը, որը դու ինձ հասցրել ես տարիներով:
Իհարկե, վատ է, որ դու տանջվում ես մեղքի զգացումից, որ դու չես կարողանում քնել այդ պատճառով: Բայց, անկեղծ ասած, դու պետք է մեղքի զգացում ունենաս, դու պետք է կորցնես քունդ: Դու քեզ սարսափելի վատ պետք է զգաս այն բանի համար, ինչ արել ես ինձ:
«Կներես»-ը հետ չի վերցնի այն գիշերները, երբ ես արթնացել եմ արցունքների մեջ: «Կներես»-ը չի վերացնելու այն բոլոր սարսափելի բաները, որոնք դու ինձ գրել ես, որոնք ինձ հետ հավերժ մնալու են, թեպետ դու չես էլ կարողանա հիշել, որ այդ բոլոր սարսափելի բաները ասել ես ինձ, որովհետև հարբած ես եղել:
Եթե դու կարողացել ես այդքան սարսափելի կերպով ինձ վերաբերվել ամիսների ընթացքում, ես իրավունք ունեմ անտեսել քո հաղորդագրությունները, ես իրավունք ունեմ արգելափակել քո հեռախոսահամարը, ես իրավունք ունեմ չընդունել քո ներողությունները:
Ինձ համար կարևոր չէ, որ քո ներողությունները անկեղծ են: Ինձ համար դրանք արդեն ոչինչ չարժեն, քանի որ դրանք արդեն չափազանց ուշ են ասված:
Դու կարող ես ասել, որ երբեք չես ցանկացել ինձ ցավ պատճառել, բայց դու արդեն արել ես դա: Դու պարզապես ցանկանում ես արդարանալ, բայց ինձ համար արդեն միևնույն է: Ես չեմ ուզում ոչինչ լսել: Ես այլևս չեմ ուզում այդ դրաման ապրել քեզ հետ: Ես չեմ ուզում վիճել, չեմ ուզում խոսել: Ես չեմ ուզում քեզ հետ ոչ մի ընդհանուր բան ունենալ:
Ես ուզում եմ առաջ շարժվել: Ես այդ ամենն ուզում եմ հետևում թողնել, ինչը երբեմն անհնարին է թվում, բայց ես աշխատում եմ, փորձում եմ: Ես աշխատում եմ քեզ մոռանալ: Ես փորձում եմ մտածել իմ հոգեկան առողջության մասին: Ես ուզում եմ բուժվել, ի վերջո:
Եթե դու իսկապես զղջում ես այն բանի համար, ինչի միջով դու ստիպել ես ինձ անցնել, լավագույն բանը, որը դու կարող ես անել, ինձ հանգիստ թողնելն է: Ես երբեք քեզ չեմ ների: Բայց հնարավոր է` դու կարողանաս ինքդ քեզ ներել, եթե շատ հարցերի շուրջ մտածես խորությամբ:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը