«Ինչքա՞ն պիտի մարդը լկտի լինի, որ նման բան ասի Քոչարյանին». Գառնիկ Իսագուլյան

«Ես վստահ եմ, որ սեպտեմբերի 21-ին Աննա Դանիբեկյանին շնորհվել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում, նման կոչումներ ունի Գլխավոր դատախազը, որովհետև միայն թուրքը ու ադրբեջանցին կարող էին նման բան անել»,- անդրադառնալով սեպտեմբերի 17-ին և 20-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով կայացված դատական որոշումներին՝ լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:

Սեպտեմբեր 17-ին, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, հրապարկվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ ներկայացված միջնորդության որոշումը, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանը մնաց կալանքի տակ:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 3-ին և 4-ին՝ երկու օր, քննեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով Սահմանադրության համապատասխանելիության հարցը։

Սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ, հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատելու վերաբերյալ միջնորդության որոշումը։ Դատարանը որոշման համաձայն, միջնորդությունը մերժվեց։

«Իրենց թվում է՝ Նիկոլը հավե՞րժ է. Նիկոլի օրերն էլ են ավարտվելու, բա իրենք ի՞նչ են ասելու՝ մեզ ստիպե՞ց. դրա համար է Վանեցյանի օրինակը, եթե ստիպում են,  հրաժարական տվեք»,- հավելեց նա:

Խոսելով առհասարակ դատական գործընթացի մասին, Գ. Իսագուլյանը «Մարտի 1»-ի գործով ընթացող նիստերից մի քանի դրվագներ առանձնացրեց՝ ասելով, որ ներկա է եղել նիստին, և իր տպավորությամբ՝  դատավորին արդեն գրված-տրված է եղել, թե ինքն ինչ է անելու. «Նայում ես դատախազներին, իրենց երեխաների դիակը ծախած ծնողներին, մի օր Լևոն Զուրաբյանն է գալիս կառավարում դրսի ժողովրդին, մի օր՝ Արամ Մանուկյանը, հասկանում ես, որ ընդհանուր ծրագիր կա:

Էդ ելույթները, էդ վերաբերմունքը. անընդհատ ասում են, թե Քոչարյանը կփախնի.  Ինչքա՞ն պիտի մարդը լկտի լինի, որ նման բան ասի Քոչարյանին, որը մինչև  94 թվականը, պատերազմի ավարտը, իր երեխեքով հանդերձ, եղել է ռմբակոծությունների տակ.  Հիմա պատկերացնո՞ւմ եք՝ Ադրբեջանում այս դատական նիստը նայում են, ինչքան են ուրախանում»:

Զարուհի Դիլանյան 

Տեսանյութեր

Լրահոս