Բաժիններ՝

Վայոց Ձորի մարզպետը՝ Եղեգնաձորում փոխգնդապետի հետ տեղի ունեցած միջադեպին իր մասնակցության լուրերի մասին

Վայոց Ձորի մարզպետը ներկա է եղել Եղեգնաձորում փոխգնդապետի հետ տեղի ունեցած միջադեպին, փոխգնդապետ Արա Մխիթարյանն էլ շարունակում է կոմայի մեջ մնալ: Մարզպետին փորձում են փրկել, մաքրել նրա անունը և լուրեր տարածել, թե միջադեպին մարզպետ Տրդատ Սարգսյանը ներկա չի եղել, սուտ է, որ մարզպետը միջադեպի մասնակից է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է աղբյուրը, ով ցանկացել է գաղտնի մնալ:

«Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ գործի քննությունն այլ ընթացք է ստանում, մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Նրան զրպարտում են, խաղում են բարի համբավի, սպայի արժանապատվության հետ: Թող չասեն, թե խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն այլևս չի գործում, գործում է ավելի ուժեղ: Երկու փոխգնդապետներ իրենց ցուցմունքում ասել են, որ մարզպետ Տրդատ Սարգսյանը ներկա է եղել միջադեպին: Փորձում են անունը մաքրել, ասում են՝ Տրդատ Սարգսյանը քնած է եղել, ո՛չ, ներկա է եղել, էլ չեմ ուզում ասել, որ մարզպետը հարվածել է փոխգնդապետին, ընդ որում, նա եղել է զինվորական համազգեստով: Հիմա մարզպետի անունը մաքրում են»,- նշել էր աղբյուրը:

168.am-ը զրուցեց Վայոց Ձորի մարզպետի Տրդատ Սարգսյանի հետ, ով հերքեց լուրի իսկությունը:

«Չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա:

Մեր հարցին, թե այդ դեպքում ովքեր և ինչ նպատակով են տարածում նման լուրեր, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, կպարզենք»:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս