Բաժիններ՝

ԱԳՆ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել արտաքին գործերի նախարարության մի խումբ աշխատակիցների պարգևատրելու վերաբերյալ:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Երկարամյա արդյունավետ և բարեխիղճ գործունեության համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մի խումբ աշխատակիցների պարգևատրել.

Մխիթար Գոշի մեդալով՝

Արմեն Գուրգենի Սարգսյանին՝ Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս

Երախտագիտության մեդալով՝

Արմենուհի Ռաֆիկի Գալստյանին՝ արտաքին գործերի նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ

Ռուբեն Արտեմի Շաքարյանին՝ արտաքին գործերի նախարարի խորհրդական»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30