Արթուր Վանեցյանն է շատ շուտով ստիպված լինելու բացատրություններ տալ քաղաքական պատվերով մարդկանց վրա գործեր կարելու, ռեպրեսիվ հետապնդումներ կազմակերպելու, նախագահ բանտարկելու քաղաքական պատվերի մաս կազմելու, պետական իշխանության տարբեր ճյուղերի նկատմամբ տեռորի իրականացմանը մասնակցելու կամ այդ ամենի մասին իմանալու և չբարձրաձայնելու մասին:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) Twitter-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնազերծված հաշվետվությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:
ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ընտանիքն ազատել է ՀՀ Կառավարությանը պատկանող կառավարական ամառանոցը: Այս մասին տեղեկացնում է Araratnews.am-ը:
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ամփոփել է Սերիայի Ա-ի՝ «Սասուոլոյի» հետ հանդիպման արդյունքները (4:2):
«Ցավում եմ, բայց, փաստորեն, երեկվա իշխանությունների ճնշումները տեղ են հասել, դատարանի այս որոշմանը չեմ վստահում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած որոշմանը, որի համաձայն՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հրապարակած որոշումից հետո, այն է, որ Քոչարյանը շարունակելու է մնալ կալանքի տակ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներկայացնելու են վերաքննիչ բողոք։
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Վ. Լ.-ի անվամբ բերված հանձնուքի՝ մեղրով լի 2 տարայի պարունակությունը զննելիս հայտնաբերել են մեղրին խառնած, թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգված:
Հանգստյան օրերին «Վալենսիայի» հետ խաղում Ֆրենկին խփեց իր առաջին գոլը «Բարսելոնայի» համար:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից անհապաղ ազատելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը, որից հետո պաշտպանները Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացրեցին։
«Սկսելուց մեկ ժամ հետո ես բուհի ուսխորհրդից և դասախոսական կազմից արդեն ահազանգեր ստացա, որ ինչ-որ արտասովոր բան են նկատել, գունավոր մազերով աղջիկներ են եկել դրսից, մի քանի արտասովոր արտաքինով երիտասարդներ…»:
«Մեր չեկիստածին իշխանավորները մինչ օրս նույնիսկ չեկիստի օր են նշում՝ ազգային անվտանգության ծառայողի օր հայտարարելով դեկտեմբերի 20-ը, բայց, հանկարծ հայտնվում է ԱԱԾ պետ, ով հակադրվելով բոլշևիկ ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին, հանկարծ հայտարարում է, որ թող ոչ ոք չկարծի, թե մենք բոլշևիկներից ենք սերվում։ ԱԱԾ-ն համարում է, որ իր արմատները գալիս են 1918թ. հետախուզության և հակահետախուզության մարմին ստեղծելու՝ անկախ Հայաստանի որոշումից։
«Թալիբան» արմատական շարժումն ստանձնել է այն պայթյունների պատասխանատվությունը, որոնք սեպտեմբերի 17-ին որոտացել են Աֆղանստանի Փարվանի նահանգում եւ երկրի մայրաքաղաք Քաբուլում:
Այն իրողությունը, որ քաղաքական գործընթացները հաճախ ունենում են խորքային բովանդակություն, կորցնում են արժեքը, երբ ականատես ենք լինում այնպիսի մարազմատիկ դրամաների, որոնք այսօր առկա են ՀՀ քաղաքական դաշտում։
«Ես ենթադրում եմ, որ ԱԱԾ տնօրենի՝ քաղտեխնոլոգիական տեսանկյունից բավականին գրագետ գրված և ճիշտ ժամկետին մատուցված հրաժարականի տեքստը տեղավորվում է այս գործընթացի մեջ, այլ ոչ թե, որ նրա վարկանիշն ավելի բարձր էր, քան վարչապետինը, դրա համար հեռացվեց»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եվրամիության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների:
168.am-ին է փոխանցվել գաղտնի նկարահանած մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները պատրաստվում ինչ-որ խորհրդավոր խնջույքի:
2019 թվականի սեպտեմբերի 17-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ընդունել է ՀՀ արդարադատության նախարարության հրավերով Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագիտական խմբի անդամներին։
Երևանի ընդհանուր իրավասոթյան դատարանն այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից անհապաղ ազատելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը, որից հետո պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացրեցին։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի քարտուղարի տեղակալը նշանակվել է ՈՒԵՖԱ-ի պատվիրակ:
Սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Էլեկտրոնային առևտրի խթանման և անկանխիկ գործարքների ավելացմանն ուղղակիորեն նպաստելու համար Պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է վիրտուալ ՀԴՄ-ների ներդրման գործընթաց։
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների և Շենգավիթի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 53-ամյա Արթուր Շ.-ն։
«Այս պահին զերծ կմնամ մեկնաբանել հրաժարականի տեքստը: Այն հրապարակվել է, և բոլորը կարդացել են, գնահատականները տվել են: Առաջիկայում, եթե անհրաժեշտություն առաջանա մեկնաբանել հրաժարականի տեքստը, անպայման կմեկնաբանեմ»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Ցանկացած անձ, ով էս քայլին տալիս է որևէ որակում՝ չտեսնելով այն հիմքերը, որով «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնելու է որոշման նախագիծ՝ դիմելու ՍԴ, դա ժամանակավրեպ, ուստի և՝ ոչ վստահելի դիրքորոշում է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացին:
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները ձայների բացարձակ մեծամասնությամբ հավանություն են տվել Քրիստին Լագարդին Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավարի պաշտոնում նշանակելուն:
«Հասկանում եմ, որ իրենց և շատերի համար իսկապես սա հասկանալը դժվար է։ Եթե փախնելու լինեի, ապա այսօր ադրբեջանցիները Ստեփանակերտում թեյ խմելուց կլինեին։ Մարդու կենսագրությունը շատ ավելի լավ է խոսում մարդու մասին, քան այն հայտարարությունները, որոնք նա կարող է անել։ Սա՝ ուղղակի, պարզապես չեմ ուզում այս թեմայի մեջ խորանալ»,- նշեց նախկին նախագահը։
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետ Արթուր Վանեցյանի հրաժարականից և կոշտ հայտարարությունից հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) քրեական գործ է հարուցվել Վանեցյանի հոր նկատմամբ։