
«Ես հիացած չեմ խփածս գոլով». Դե Յոնգ

Հանգստյան օրերին «Վալենսիայի» հետ խաղում Ֆրենկին խփեց իր առաջին գոլը «Բարսելոնայի» համար:
Հոլանդացին ասում է, որ գոհ է գոլից, բայց դրանով հիացած չէ:
Դե Յոնգը խոստովանում է, որ դեռ պետք է հարմարվի թիմին:
Խաղից հետո տված հարցազրույցում հոլանդացին ասել է, որ առանձնակի կարևորություն չի տալիս անհատական նվաճումներին.
«Ես չեմ ասի, որ հիացած եմ գոլով, բայց, այնուամենայնիվ, ուրախ եմ, որ դա արեցի: Ես սովորաբար շատ գոլեր չեմ խփում: Ինձ հարկավոր է ավարտել ադապտացիան, բայց ինձ շատ լավ եմ զգում, և թիմը շատ որակյալ է»:
«Վալենսիայի» հետ խաղում 22-ամյա հոլանդացին իսկապես լավագույններից էր կազմում: Ֆրենկին գոլային դրվագում օգնեց Անսու Ֆաթիին, իսկ մի քանի րոպե անց գոլ խփեց: Դե Յոնգը դաշտի լավագույն խաղացողն էր, և զարմանալի չէ, որ նա լավագույնի մրցանակը ստացավ հանդիպման ավարտին:
Դե Յոնգի վիճակագրությունը «Վալենսիայի» հետ խաղում.
70 րոպե, 1 գոլ, 1 գոլային փոխանցում, 54 փոխանցում՝ 100% ճշգրտությամբ, 3 առանցքային փոխանցում և 3 հաջող դրիբլինգային փորձ:
Սիրարփի Աղաբաբյան