
Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների:
Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ եւ մաղթել նրանց հաջողություններ աշխատանքում:
Նախագահը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար երկու հոգու շնորհել է ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: