
«Վերետուի և Մխիթարյանի հետ մենք ավելի շատ հնարավորություն ստացանք գնդակը կառավարելու համար». Ֆոնսեկա

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ամփոփել է Սերիայի Ա-ի՝ «Սասուոլոյի» հետ հանդիպման արդյունքները (4:2):
«Այսօր մենք ինչ-որ բան փոխեցինք: Պելեգրինին ավելի բարձր գոտում խաղաց, իսկ Վերետուի և Մխիթարյանի հետ մենք ավելի շատ հնարավորություն ստացանք գնդակը կառավարելու համար: Այսօր բոլորը լավ խաղացին: Պրեսինգը կարևոր է, այսօր մենք դա շատ լավ արեցինք:
Մրցաշրջանի սկզբում շատ եմ խոսել Ջեկոյի հետ: Նա մեզ համար շատ կարևոր խաղացող է, և նա մոտիվացված է: Այսօր նա գոլ խփեց և կարող էր ավելին անել»,- ասել է Ֆոնսեկան:
Սիրարփի Աղաբաբյան