Բաժիններ՝

««Բարսելոնայի» դեմ եզրափակչում աշխատում էի չհայտնվել Մեսսիի հետ նույն գոտում». Սքոուլզ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ դիմակայության մասին:

«Ես չեմ ամաչում խոստովանել, որ 2009 թվականին «Բարսելոնայի» դեմ եզրափակիչ խաղում փորձում էի չհայտնվել այն գոտիներում, որտեղ հայտնվում էր Մեսսին՝ նրա հետ տետ ա տետ պայքարից խուսափելու համար: Անկասկած, նա բոլոր ժամանակների մեծագույն խաղացողն է»,- հայտարարել է Սքոուլզը:

«Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը» երկու անգամ հանդիպել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչում՝ 2009 և 2011 թվականներին: Երկու անգամ էլ հաղթանակը տոնել է «Բարսելոնան»՝ 2:0 և 3:1:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս