
Կոնտեն ավելի շատ է վաստակում «Ինտերում», քան Սարին և Անչելոտին միասին

La Gazzetta dello Sport-ը հրապարակել է Իտալիայի առաջնությունում աշխատող գլխավոր մարզիչների աշխատավարձերի վարկանիշը:
Վարկանիշային աղյուսակի առաջատարն «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն է, նա տարեկան վաստակում է 11 մլն եվրո: Երկրորդ տեղը զբաղեցնում է Մաուրիցիո Սարին ՝ «Յուվենթուսից» (5.5 մլն), իսկ «Նապոլին» գլխավորող Կառլո Անչելոտին ստանում է 500 հազար պակաս:
Լավագույն հնգյակում են նաև Սինիշա Միխայլովիչը («Բոլոնիա», 3 մլն) և Պաուլո Ֆոնսեկան («Ռոմա», 3 մլն):
Պատրաստեց Անի Գաբուզյանը