Բաժիններ՝

«Ռոնալդուն ավելի մարզիկ է, Մեսսին՝ ավելի ստեղծագործ». Վենգեր

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը համեմատել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին և «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

«Ես կասեի, որ նրանք այնքան լավն են, որ ընտրելը դժվար է: Նրանք տարվա լավագույն մրցանակի տասը մրցանակ ունեն՝ յուրանքանչյուրը՝ հինգ մրցանակ: Դա ցույց է տալիս, որ նրանք իսկապես նույն մակարդակի վրա են:

Մեսսին ստեղծագործող տղա է, ով կարող է վճռական գոլ խփել, նա, հավանաբար, ավելի ստեղծագործ ֆուտբոլիստ է, քան Ռոնալդուն:

Ռոնալդուն ավելի շատ է ավարտում հարձակումները, ավելի լավն է օդում, ավելի մարզիկ է, իսկ Մեսսին՝ ավելի ստեղծագործ: Մեսսիի նման խաղացողը մի փոքր ավելի է գրավում»,- ասել է Վենգերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս