
Տնական Դոնաթ փքաբլիթներ. պարզ բաղադրատոմս

Բաղադրիչներ
1. Կաթ – 1 բաժակ
2. Չոր խմորիչ – 1 թ/գ
3. Շաքարավազ – 1 ճ/գ
4. Աղ – 1 պտղունց
5. Ձվի դեղնուց – 3 հատ
6. Հալած կարագ – 50 գ
7. Ալյուր
8. Շաքարի փոշի՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Տաք կաթի մեջ լցնել խմորիչը և թողնել 10 րոպե:
2. Այդ ընթացքում դեղնուցները հարել շաքարավազի և աղի հետ:
3. Այնուհետև պետք է ավելացնել խմորիչով կաթը և կարագը:
4. Լցնել 14 ճ/գ ալյուր, խառնել և թողնել կես ժամ: Այնուհետև խմորը հունցել: Դոնաթների նման փքաբլիթներ ձևավորել և տապակել ձիթայուղով: Վրան շաքարի փոշի շաղ տալ: Կարելի է նաև ջնարակով պատել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը