Բաժիններ՝

«Ֆերգյուսոնի որդին խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», եղբայրը գլխավոր սկաուտն էր: Զարմացած եմ, որ կինն այնտեղ չէր աշխատում». Քին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը մեղադրել է «Կարմիր սատանաների» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնին ստախոսության մեջ:

«Այդ օրը ես լքում էի ակումբի գրասենյակը՝ չմտածելով, որ սա «Մանչեսթեր Յունայթեդում» իմ կարիերայի ավարտն էր: Բայց եթե կարծում եք, որ ես պատրաստվում էի հանդուրժել դա, ապա ինձ համար միևնույն էր, թե ով է հակառակ կողմում՝ Ալեքս Ֆերգյուսո՞նը, թե՞ Հռոմի պապը… Ես պատրաստ էի պայքարել իմ տեղի համար:

Ֆերգյուսոնն ավելի ուշ դուրս եկավ և ասաց, որ միշտ անում էր այն, ինչը լավագույնն էր «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Բայց սա անհեթեթություն է:

Նրա որդին՝ Դարրենը, խաղում էր ակումբի կազմում և դարձավ Անգլիայի չեմպիոն, նրա բախտը շատ բերեց: Ֆերգյուսոնի եղբայրը երկար ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր սկաուտն էր: Ես զարմացած եմ, որ նրա կինն ակումբում աշխատանք չուներ:

Դարրենը հետագայում մարզում էր «Փրեսթոն Նորթ Էնդը», որտեղից հեռացվեց: Նա «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով ձեռք բերած մի քանի երիտասարդ խաղացողներ ուներ: Գուշակեք՝ ինչ տեղի ունեցավ հաջորդ օրը: Նրանց վերցրին «Փրեսթոնից»: Դա լավագո՞ւյնն էր «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Ներեցեք»,- Քինին է մեջբերում Off The Ball-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս