«Մեդիան ժամանակակից աշխարհում շատ դաժան է». Ռոնալդու
«Յուվենթուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի լավագույն խաղացողի մրցանակի շնորհման ժամանակ ելույթ է ունեցել:
«Այսօր շատ հիանալի պահեր եղան, բայց կա մի բան, որը չպետք է մոռացվի: Ժամանակակից աշխարհում ամեն ինչ շատ արագ զարգանում է՝ սոցիալական ցանցերի միջոցով: Եվ լրատվամիջոցները շատ դաժան են, և սա վերաբերում է ոչ միայն ինձ: 2018 թվականը դժվարին տարի էր անհատական մակարդակում: Շատ դժվար է»,- ասել է Կրիշտիանուն:
Դրանից հետո նա դիմել է բեմի երեխաներին.
«Երբեք թույլ մի տվեք որևէ մեկին ազդել ձեզ վրա: Լուրջ վերաբերվեք ձեր երազանքներին, լուրջ վերաբերվեք ձեր գործին և թույլ մի տվեք որևէ մեկին շեղել ձեզ: Եթե ինչ-որ մեկը ձեզ ասում է, որ դուք երբեք չեք կարողանա հասնել դրան, ձեր ականջները փակեք և ասեք՝ խոսեք ավելի շատ: Եվ հետո գնացեք քնելու և իմացեք, որ մի օր ամեն ինչի կհասնեք: Ես դա արեցի»:
Սիրարփի Աղաբաբյան