
«Եթե կորցնես աշխարհի լավագույններից մեկին, մյուս տարի կգնան բոլորը». Վենգերը՝ Նեյմարի մասին

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի դեպի «Բարսելոնա» տապալված տեղափոխությունը:
«Կարծում եմ, որ նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է, և ես ուրախ եմ, որ նա մնաց ՊՍԺ-ում: Ֆուտբոլի օրենքն այնպիսին է, որ եթե կորցնես աշխարհի լավագույններից մեկին, մյուս տարի կգնան բոլորը:
Նույնիսկ, եթե ակումբը մեծ գումարներ ունի, չափազանց դժվար է փրկել այն խաղացողներին, ովքեր փոփոխություն են բերում: Նրանք չպետք է կորչեն:
Եթե ցանկանում եք այդպիսի խաղացողի պահել, ավելի լավ է համոզել նրան, թե որքան կարևոր է նա ձեզ համար, քան չտալ նրան հեռանալու որևէ հնարավորություն»,- ասել է Վենգերը:
Սիրարփի Աղաբաբյան