Բաժիններ՝

Ամուլսարի հարցով ՀՀ-ն մտահոգվելու կարիք ունի՞, թե՞ ոչ, կարելի է ասել միայն  փորձագիտական աշխատանքից հետո. Մհեր Գրիգորյան

Ամուլսարի հարցով ՀՀ-ն մտահոգվելու կարիք ունի՞, թե՞ ոչ, կարելի է ասել միայն երեք փորձագիտական աշխատանք անելուց հետո: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Փորձագիտական աշխատանք է անհրաժեշտ թե՛ իրավական, թե՛ տնտեսական, թե՛ բնապահպանական տեսանկյունից: Այս բոլորի միայն ճիշտ համակցումը կբերի ճիշտ գնահատական»։

«Էլարդի» հետ Skype-ով քննարկմանը Մհեր Գրիգորյանը չի մասնակցել, դիտել է միայն տեսագրությունը:

«Քննարկմանը չեմ մասնակցել, դիտել եմ։ Կարծում եմ, ինչ-որ բաներ նոր էին, որոշ բաներ արդեն իսկ հայտնի էին, բայց գնահատականը փորձագիտական աշխատանքի համակցումից հետո է ճիշտ տալ»։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս