Բաժիններ՝

Քենիացի ավագ խոհարարը համաշխարհային ռեկորդ է սահմանել

Քենիացի ավագ խոհարար Մալիխա Մոհամեդը կերակրի անընդհատ պատրաստման բացարձակ համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ուղիղ 75 ժամ: Այդ մասին հայտնել է չինական The Star թերթը:

Դրանով իսկ գերազանցվել է Լոս Անջելեսից խոհարար Ռիկի Լումպկինի՝ 16 ամիս պահպանվող նվաճումը, որն անընդհատ կերակրատեսակներ է պատրաստել 68 ժամ 30 րոպե եւ 1 վայրկյան, նշել է հրատարակությունը: Այժմ քենիացի խոհարարուհու արդյունքը կզբաղեցնի Գինեսի ռեկորդների գրքի համապատասխան վարկանիշի առաջին հորիզոնականը: Իր ռեկորդը Մալիխան սալիկի մոտ սահմանել է Քենիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մոմբասայում:

Պատրաստելու համար նա ընտրել էր ազգային եւ միջազգային խոհանոցի 400 բաղադրատոմս: Ինչպես նշել է թերթը, նրա պատրաստած բոլոր կերակուրները հանձնվում են մանկատների եւ բարեգործական կազմակերպությունների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031