Բաժիններ՝

7 պատճառ գաղտնաբառերի մենեջերներ օգտագործելու համար

Գաղտնաբառերի անվտանգության հարցը միշտ ակտուալ է: Օգտագործելով մենեջերներ՝ Դուք միանգամից կազատվեք մի շարք խնդիրներից: Այլևս ոչ մի խնդիր՝ կապված կայքեր մուտք գործելու և կորցրած գրառումները վերականգնելու հետ:

1. Այլևս հարկ չի լինի հիշել գաղտնաբառերը

Փորձեք հիշել, թե քանի հաշիվ ունեք տարբեր առցանց ծառայություններում՝ էլ.փոստ (կամ նույնիսկ մեկից ավելի), ամպային պահոցներ, սոցիալական ցանցեր, հոսքային ծառայություններ… Հնարավոր չէ նշել բոլորը: Այսքան շատ անուններ և գաղտնաբառեր մտապահել կարող են միայն իսկապես գերազանց հիշողություն ունեցող մարդիկ:

Շատ օգտատերեր գտնում են հեշտ լուծում՝ օգտագործելով նույն գաղտանաբառը տարբեր կայքերի և ծառայությունների համար: Բայց սա ստեղծում է անվտանգության սպառնալիքային բաց, որովհետև եթե մի հաշիվ թալանվի, մնացածը ևս կտուժեն: Իսկ Have I Be Pwned կայքէջի տվյալները ցույց են տալիս, թե որքան հաճախ են տեղեկատվության արտահոսքեր տեղի ունենում նույնիսկ առավել հուսալի ծառայություններում:

Գաղտնաբառի մենեջերի միջոցով Ձեզ հարկավոր չի լինի հիշել մուտքի մասին շատ տեղեկություններ: Ծրագիրը կանի ամեն ինչ Ձեզ համար: Բավական կլինի հիշել միայն մեկ գաղտնաբառ, որը կոդավորում է ամբողջ տվյալների բազան: Եվ սա շատ ավելի պարզ է:

2. Ձեր գաղտնաբառերը կլինեն բարդ և եզակի

Բոլոր մենեջերները հագեցված են ներկառուցված գործիքներով՝ եզակի կոդավորումներ ստեղծելու համար: Դրանք հնարավոր չէ գուշակել բառարան օգտագործելով, քանի որ դրանք տառերի, համարների և խորհրդանիշների պատահական հավաքածուներ են: Բնականաբար, սա լրջորեն բարելավում է անվտանգությունը: Նման գեներացված գաղտնաբառը գտնելու համար անհրաժեշտ են շատ տարիներ:

Բացի այդ, գաղտնաբառի գեներատոր օգտագործելը շատ հարմար է: Դուք այլևս կարիք չեք ունենա գտնել հեշտ հիշվող, բայց բարդ կառուցածք ունեցող արտահայտություն: Ծրագիրը կկատարի ամեն ինչ Ձեր փոխարեն, կգրի և կլրացնի անհրաժեշտ դաշտերը: Եվ այլևս ոչ մի կրկնվող գաղտնաբառ:

3. Մեխանիկական մուտքը կխնայի ժամանակ

Գաղտնաբառերը ինքնուրույն մուտքագրելը բարդացնում է գործը, հատկապես, երբ առաջին անգամից սխալ եք մուտք գործել երկար ու բարդ գաղտնաբառը: Դա նյարդայնացնում է և ժամանակատար է:

Գաղտնաբառի մենեջերներն արագացնում են կայքեր կամ բջջային ծրագրեր մուտք գործելը: Դրանք հագեցված են ավտոմատ մուտքագրման գործառույթով և իրենք են համապատասխան դաշտերում գրում օգտատիրոջ անունն ու գաղտնաբառը:

Ավտոմատ գրվող գաղտնաբառերի գործառույթն առկա է բոլոր ժամանակակից բրաուզերներում: Բայց, դա ունի մի քանի թերություններ: Նախ, եթե Ձեր համակարգչում օգտագործում եք Firefox, իսկ Ձեր բջջային հեռախոսում՝ Chrome, ապա դրանց միջև գաղտնաբառերը չեն կցվի: Բացի այդ, եթե Ձեր համակարգիչը անհատական չէ, ապա շատ հետաքրքրասեր մարդիկ կարող են հատուկ ընդլայնման միջոցով տեսնել Ձեր՝ աստղանիշերի հետևում թաքնված գանաբառը:

4. Ձեր գաղտնաբառերը անվտանգ կլինեն

Սեղանի վրա դրված նոթատետրում, մոնիտորի վրա սոսնձված կպչուն պիտակների վրա կամ պարզ տեքստային ֆայլում գաղնաբառը պահելը շատ անիմաստ է. յուրաքանչյուր ոք կարող է տեսել այն:

Գաղտնաբառի մենեջերը այլ հարց է: Այն պահպանում է տվյալները գաղտնագրված տվյալների շտեմարանում, որին հնարավոր չէ մուտք գործել առանց Ձեր գլխավոր գաղտնաբառի, բանալի բառի կամ բառերի: Բջջային մենեջերները թույլ են տալիս բացել տվյալների բազան մատնահետքերով, ինչը խնայում է ժամանակը: Եվ, վերջապես, դրանցից շատերը աջակցում են երկկողմանի վավերացմանը, ինչը հետագայում մեծացնում է տեղեկատվության անվտանգությունը:

Բացի այդ, եթե Ձեր գաղտնաբառը հայտնվի օտար մարդկանց ձեռքում, միևնույնն է, նրանք չեն կարողանա օգտագործել այն: Եթե, իհարկե, Ձեր գաղտնաբառը 111 չէ:

5. Դուք կարող եք պահպանել տարբեր տիպի տվյալներ

Նույն Chrome-ում կամ Firefox-ում կարող եք պահպանել միայն օգտատերերի անունների և գաղտնաբառերի մի փունջ: Բայց մասնագիտացված մենեջերները կարող են շատ ավելին անել:

Օրինակ` Ձեր գաղտնաբառի տվյալների բազայում կարող եք տեղադրել անձնագրային տվյալներ կամ տեղեկատվություն բանկային քարտերի վերաբերյալ: Կարող եք նաև կցել ցանկացած ֆայլ, որը պետք է ապահով կերպով պահպանվի, օրինակ՝ SSH-բանալիները կամ փաստաթղթերի լուսանկարները:

6. Գաղտնաբառերը հասանելի կլինեն ցանկացած հարթակում

Յուրաքանչյուր իրեն հարգող ծառայություն, ինչպիսին է KeePass-ը, LastPass-ը, 1Password-ը, ունի հասանելիություն տարբեր հարթակների համար՝ Windows, Mac, Linux, iOS և Android:

Արդյունքում, Դուք կարող եք պահպանել գաղտնաբառը մենեջերում, երբ ինչ-որ ծառայությոնում նոր հաշիվ եք ստեղծում Ձեր Windows-ով: Ապա մուտք գործեք նույն հաշիվ Ձեր Android-ից: Եվ ավելի ուշ, եթե որոշեք, որ նիշերի համադրությունը պետք է փոխվի, կարող եք դա անել պլանշետից կամ նոութբուքից: Պարզապես տեղադրեք տվյալների բազայի սինխրոնիզացիան Ձեր բոլոր սարքերի միջև, և դրանք միշտ հասանելի կլինեն:

7. Ձեր գաղտնաբառերը լավ կազմակերպված կլինեն

Անհրաժեշտ ծառայության գաղտնաբառը գտնելը շատ բարդ կլինի, երբ Դուք աշխատում եք տարբեր ծրագերի և ծառայությունների հետ, բայց գաղտնաբառը պահում եք նոթատետրում, կամ տեքստային ֆայլերում:

Գաղտնաբառի մենեջերի դեպքում նման խնդիր չկա: Կարող եք ստեղծել հարթակներ և կարգեր և տեսակավորել Ձեր տվյալները ինչպես ցանկանում եք: Օրինակ՝ Steam-ի և GOG-ի գաղտնաբառերը կարող են տեղակայվել խաղային ուղղվածություն ունեցող անվանակարգում, իսկ Spotify-ը և Deezer-ը՝ երաժշտականում:

Մուտք գործեք տվյալների բազա ոչ միայն կայքերի և ինտերնետային ծառայությունների, այլև բջջային ծրագրերի կամ համակարգչային խաղերի համար: Ընդհանրապես, պահպանեք ցանկացած տեղեկատվություն, որը պետք է ապահով կերպով կոդավորված լինի, բայց միևնույն ժամանակ հեշտությամբ հասանելի լինի Ձեզ:

Հիմա օպերացիոն համակարգերը առաջարկում են իրենց մենեջերները, բայց կարող եք օգտվել նաև Ձեր ցանկացած մենեջերներից: Դրանք հիմա շատ-շատ են: Առաջարկում ենք ծանոթանալ ամենաֆունկցիոնալ մենեջերներին՝ ըստ մասնագետների:

1. LastPass-Web, Android, iOS, macOS, Windows
2. Dashlane– Web, Android, iOS, macOS, Windows
3. 1Password– Android, iOS, macOS, Window
4. RoboForm – Android, iOS, macOS, Windows, Linux
5. KeePass– Android, iOS, macOS, Windows, Linux
6. Sticky Password– Android, iOS, macOS, Windows
7. oneSafe– Android, iOS, macOS, Windows
8. SafeInCloud– Android, iOS, macOS, Windows
9. Splikity – Android, iOS, Web
10. Enpass– Android, iOS, macOS, Windows.

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս