
«Ես քննադատում էի VAR-ը, բայց հիմա պետք է ընդունել կանոնները». Պոչետինո

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ ոչ-ոքի (2:2) խաղից հետո կիսվել է իր մտքերով:
«Ես շատ գոհ եմ հավաքված միավորներից, բայց գիտեմ, որ դեռ պետք է բարելավել խաղը: Թիմը պետք է առաջ ընթանա բոլոր ոլորտներում, մենք պատրաստվում ենք դա անել քայլ առ քայլ, բայց դա ժամանակ է պահանջում:
Մաուրոն անհավանական գոլի հեղինակ դարձավ: Երբ խաղում եք այնպիսի թիմի հետ, ինչպիսին է «Մանչեսթեր Սիթին», միշտ պետք է առավելագույնս խաղալ:
Ես քննադատում էի VAR-ը, բայց հիմա պետք է ընդունել կանոնները Հիմա դա մեզ օգուտ է տալիս:
Անկասկած, դա այլևս մեզ չի օգնի: Սա մի կանոն է, որը պետք է ընդունել»,- ասել է մարզիչը BBC-ի եթերում:
Սիրարփի Աղաբաբյան