Բաժիններ՝

««Բարսելոնան» պետք է հաղթահարի ամենը՝ առանց Մեսսիի». Վալվերդե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ամփոփել է Լա Լիգայի 1-ին տուրի շրջանակներում կայացած «Ատլետիկի» հետ խաղում կրած պարտությունը (0:1):

«Խոսքը ոչ թե նախադրյալի, այլ խաղի մասին է: Առաջին խաղակեսում մեզ չհաջողվեց լավ ֆուտբոլ ցուցադրել: Մենք չկառավարեցինք խաղը, չնայած ստեղծեցինք ակնհայտ պահեր:

Երկրորդ խաղակեսում մենք գերիշխում էինք, բայց մրցակիցը պաշտպանվում էր շատ խորը, ուստի դժվար էր վտանգավոր պահեր ստեղծել:

Մենք սովոր ենք այնպիսի իրավիճակների, երբ Լեոն օգնում է, բայց «Բարսելոնան» պետք է հաղթահարի ամենը՝ առանց Մեսսիի:

Երբ Լեոն բացակայում էր, մենք լավ հանդիպումներ էինք ունենում: Իհարկե, նրա կարիքը կա, երբ խաղում ես այստեղ»,- ասել է Վալվերդեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս