«Օրինակ՝ Մարուքյանն ի՞նչ դիրքորոշում ունի». Չարենցավացին հետաքրքրվեց, թե Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ ԱԺ խմբակցություններն ինչ կարծիք ունեն
ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնությամբ անցկացվող մոտոերթի մասնակիցներն այս պահին գտնվում են Չարենցավան քաղաքում, որտեղ թռուցիկներ են բաժանում քաղաքացիներին և ներկայացնում Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ մանրամասները։
Քաղաքացիներից մեկը լսելով Ստամբուլյան կոնվենցիայի մասին, նշեց, որ վատ է լինելու, եթե այն վավերացնեն, ապա հետաքրքվեց, թե քաղաքական ուժերն այս հարցի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեն.
«Օրինակ՝ ԱԺ-ում Մարուքյանն ի՞նչ դիրքորոշում ունի, չեն արձագանքել այս ամենին»,- հարցրեց քաղաքացին, որին ի պատասխան ՎԵՏՕ-ի անդամներից մեկը ասաց, որ կոնցվեցիայի դեմ իրականացվող ստրոգրահավաքին այդ ուժը չի միացել, այլ մանրամանսեր չգիտի։
Հիշեցնենք, որ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման մասնակիցները՝ Նարեկ Մալյանի ղեկավարությամբ, այսօր մոտոերթ են անցկացնում և տարբեր օրերի կլինեն ՀՀ 11 քաղաքաներում, որպեսզի բնակչությանն իրազեկեն Ստամբուլյան կոնվենցիայի բացասական կողմերի մասին։
Զվարթ Խաչատրյան