Ամենահամեղ կոտլետները՝ դդմիկից
Բաղադրիչներ
1. Դդմիկ – 600 գ
2. Չորահաց – 70 գ
3. Ձու – 1 հատ
4. Սոխ – 1 հատ
5. Սխտոր – 2 ատամիկ
6. Պանիր – 70 գ
7. Սամիթ – 1 փունջ
8. Աղ, պղպեղ
9. Բուսական յուղ՝ տապակելու համար
Պատրաստման եղանակը
1. Դդմիկները և պանիրն անցկացնել միջին քերիչով:
2. Մանրացնել սամիթը:
3. Սոխը նույնպես անցկացնել քերիչով:
4. Խառնել բոլոր բաղադրիչները, ավելացնել ալյուրը և ճզմած սխտորը, համեմել աղով և պղպեղով:
5. Կոտլետներ ձևավորել և տապակել բուսայուղով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը