Լեռա Կուդրյավցևան բացահայտել է իր երիտասարդության գաղտնիքը
Ինչպես գրում է Cosmo.ru-ն, 48-ամյա Լեռա Կուդրյավցևան պատմել է, թե ինչպես է կարողանում «երիտասարդացնել» իրեն: Հեռուստահաղորդավարուհին անսպասելի մեթոդի է դիմել:
Աստղը ամուսնացած է հոկեիստ Իգոր Մակարովի հետ, որը երիտասարդ է նրանից 16 տարի: Ամուսիններն ունեն մեկ դուստր: Մարիան՝ դուստրը, ծնվել է անցյալ տարի օգոստոսին:
Երկրպագուները նշել են, որ ծննդաբերությունից հետո Լերան ավելի երիտասարդ տեսք ունի: Նա ցուցադրել է, թե ինչպես է պահպանում մաշկի երիտասարդությունը:
Աստղն արել է դեմքի այուրվեդական մերսում, ինչի ընթացքում տաք յուղը բարակ գծով լցվում է ճակատի հատուկ կետերի վրա: Միևնույն ժամանակ, կատարվում է գլխի թեթև մերսում:
Մերսումը նպաստում է առողջացմանը, ինչպես նաև մաշկին հաղորդում է թարմություն: Այսպիսի մերսումը կոչվում է Շիրոդարա. «շիրո»՝ գլուխ, «դարա»՝ հոսք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը