Բանջարեղենային թեթև նախուտեստ, երբ չգիտեք՝ ինչ պատրաստել
Բաղադրիչներ
1. Սմբուկ – 2 հատ
2. Դդմիկ – 3 հատ
3. Ձիթայուղ – 1/4 բաժակ
4. Աղացած կարմիր պղպեղ – 1 թ/գ
5. Սխտոր – 2 ատամիկ
6. Աղ՝ ըստ ցանկության
7. Լոլիկ – 6 հատ
8. Կարմիր քաղցր պղպեղ – 3 հատ
9. Չիլի պղպեղ – 2 հատ
Պատրաստման եղանակը
1. Խորը տապակի մեջ լցնել խորանարդաձև կտրատված դդմիկները և սմբուկները, մանրացված սխտորը: Ավելացնել ձիթայուղ և աղացած կարմիր պղպեղ:
2. Լցնել ջուր այնքան, որ բանջարեղենները ծածկվեն, եռացնել, այնուհետև փակել կափարիչով և եփել ևս 10 րոպե:
3. Ավելացնել երկար շերտատված պղպեղը, մանր կտրատված լոլիկները և չիլի պղպեղները: Պատրաստել՝ անընդհատ խառնելով և կափարիչը բաց, մինչև ամբողջ ջուրը չգոլորշիանա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը