«Նախարարը ևս հանդիպում է համանախագահների հետ, և այդ հարցը բազմիցս  հնչեցվել է». Արծրուն Հովհաննիսյան

Այսօր «Օրբելի» կենտրոնում «Ղարաբաղյան հակամարտություն. Վերջին միտումներ» թեմայով կազմակերպված քննարկումների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ Ելփին գյուղի անվտանգության հետ կապված անհանգստություններին:

Ըստ նրա՝ «անհանգստություն» բառը, եթե իրավունք ունի գոյություն ունենալու, պետք է լինի կոնֆլիկտի, սահմանի ողջ երկայնքով, և ոչնչով պակաս չէ Նախիջևանը Տավուշից, Արցախից կամ Սյունիքից:

«Որևէ տարբերություն չկա, որովհետև եթե որոշ բնակավայրեր գտնվում են խոցելիության գոտում, ապա դա երկկողմանի է, ու ադրբեջանական զենք-զինամթերքի համար հասանելի են X քանակի հայկական բնակավայրեր, ապա հայկական կողմի համար հասանելի են 2X բնակավայրեր: Եթե մենք ունենք 28 բնակավայր, որ հրաձգային զենքերով կարելի է խոցել, ապա իրենք ունեն 2-3 անգամ առավել մտահոգվելու առիթ»:

Ա.Հովհաննիսյանը նշեց, որ հայկական կողմը, մասնավորապես՝ պաշտպանության նախարարը, միջնորդների մոտ բարձրացնում է առաջնահարձակ լինելու հարցը. «Նախարարը ևս հանդիպում է համանախագահների հետ, և այդ հարցը բազմիցս  հնչեցվել է»:

Հարցին, թե ի՞նչ արձագանք է եղել, ՊՆ խոսնակը պատասխանեց. «Դա հարց չի, որ միջնորդները պատասխանեն, դա դիրքորոշում է, որ իրենք լսում են»:

Տեսանյութեր

Լրահոս