Բաժիններ՝

Նեյմարը նշել է իր կարիերայի ամենաբարդ մրցակցին

Նեյմարը նշել է ամենաուժեղ մրցակցին, ում հետ բախվել է, և ամենաուժեղ ֆուտբոլիստին, ում հետ խաղացել է զույգով:

«Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ ես երբևէ խաղացել եմ: Ինձ համար նա լավագույնն է աշխարհում, լավագույնը նրանցից, ում խաղը ես երբևէ տեսել եմ: Մեր կապը տպավորիչ էր: Նրա հետ խաղալը հաճույք է և պատիվ: Բացի այդ, նա իմ ընկերն է:

Սերխիո Ռամոսն ամենաուժեղ ֆուտբոլիստն է, ում դեմ ես խաղացել եմ: Նա հրաշալի կենտրոնական պաշտպան է, ով նաև շատ գոլեր է խփում: Նրա դեմ խաղալը շատ բարդ է: Ես կառանձնացնեի նաև Տիագո Սիլվային. և նա, և Ռամոսը շատ լավն են»,- հայտարարել է Նեյմարը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս