Բաժիններ՝

«Ես պնդում եմ, որ Ավինյանի մասին իմ հրապարակումը իրականություն է եղել». Բորիս Մուրազի

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազի Թամոյանի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջով։

Հուլիսի 3-ին դատարանը՝ դատավոր Գևորգ Բալյանի նախագահությամբ, որոշել է մասնակի բավարարել հայցվորի պահանջը։

Դատարանը պարտավորեցրել է Բորիս Մուրազի Թամոյանին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել 2018թ. հոկտեմբերի 26-ին www.politik.am ինտերնետային կայքում «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործել կառավարությունում» վերտառությամբ հրապարակված հոդվածում և 2018թ. հոկտեմբերի 27-ին www.politik.am ինտերնետային կայքում «Աինյանը վախենում է․ մարիխուանան փորձանք է բերել նրա գլխին» վերտառությամբ հրապարկված հոդվածում քննարկված արատավորող փաստական տվյալների առկայությունը` տեղադրելով այդ նյութը նաև «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցի ինտերնետային կայքում (www.politik.am)` «Հերքում» խորագրի ներքո այնպես, որ հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափը ու տեuակը չզիջի նշված հոդվածում հրապարակված տեղեկատվությանը:

Բորիս Մուրազի Թամոյանը հայցվոր Տիգրան Ավինյանի որպես զրպարտության համար փոխհատուցում պետք է վճարի 1.000.000 (մեկ միլիոն) դրամ։

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:

Նշենք, որ Բորիս Մուրազի Թամոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դատարանի վճռին: Նա, մասնավորապես, գրել է.

«Արարատի մարզի դատարանը ակնհայտ կաշկանդված որոշում է կայացրել ի օգուտ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի: Մի բան հստակ է ես պնդում եմ, որ Ավինյանի մասին իմ հրապարակումը իրականություն է եղել: Վաղը առավել մանրամասն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս