Բաժիններ՝

Ամստերդամը չի հյուրընկալի «Եվրատեսիլ-2020» երգի մրցույթը

Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամը չի հյուրընկալի 2020 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթը, քանի որ այդ օրերին քաղաքի բոլոր համապատասխան դահլիճները զբաղված են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ի սկզբանե նախատեսվում էր մրցույթն անցկացնել Ամստերդամի Ziggo Dome արենայում, սակայն իշխանությունները չեն կարողացել տեղափոխել այդ օրերին Ziggo Dome-ում նախատեսված միջոցառումը: Քաղաքում «Եվրատեսիլ» երգի մրցույթի համար մեկ այլ սրահ գտնելու մյուս փորձերը ևս ապարդյուն են անցել:

Ներկայում մրցույթն անցկացնելու համար պայքարում են Նիդերլանդների Ռոտերդամ, Ուտրեխտ, Հերթոնգեբոս, Արնեմ և Մաաստրիխտ քաղաքները:

2019 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթել էր Նիդերլանդները ներկայացնող Դունկան Լոուրենսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031