Բաժիններ՝

«Մայրաքաղաքի պատերին արդեն ոչ թե հուշատախտակներ են, այլ Թոխմախի տապանաքարեր». Կամո Արեյանը հորդորում է հուշատախտակների հարցը լուծել

Երևանի ավագանու այսօրվա նիստում նախագիծ ներկայացվեց, ըստ որի՝ առաջարկվեց վաստակավոր երկրաբան Սողոմոն Բալյանի  անունը հավերժացնող հուշատախտակ տեղադրել Հանրապետության 69 հասցեում։

Ավագանու անդամների կողմից առաջարկը միանշանակ չընդունվեց:

ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը նշեց, որ, եթե այս տեմպերով շարունակեն, ապա Երևանի բոլոր բնակելի շենքերը կդառնան հուշահամալիրներ։
Նա իր բոլոր գործընկերներին կոչ արեց, որ առաջիկա 2-3 ամիսների ընթացքում ունենան  ընդհանուր որոշում և հուշատախտակ տեղադրելուց առաջ  անպայման հաշվի առնեն տվյալ շենքերի բնակիչների կարծիքը։

Քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանն էլ հայտարարեց, որ չկա համաքաղաքային կանոն, որով պետք է տեղադրվեն այդ հուշատախտակները, ուստի կան շենքեր, որոնց պատերին այլևս ազատ տեղեր չկան։

«Այս հարցը պետք է կարգավորվի։ Եթե ուշադիր նայեք, մայրաքաղաքի պատերին արդեն ոչ թե հուշատախտակներ են, այլ Թոխմախի տապանաքարեր։ Ժամանակն է  հասունացել, որ ամբողջ քաղաքում գործի մեկ էսքիզային տարբերակ, ցանկալի կլինի՝ մինչև սեպտեմբեր լինի այդ տարբերակը»,- նշեց Կ. Արեյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս