Բիլ Գեյթսը պատմել է իր իր կարիերայի գլխավոր սխալի մասին
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր կարիերայի գլխավոր սխալը համարում է այն, որ Google կորպորացիային թույլ է տվել ձեռք բերել եւ զարգացնել Android-ը օպերացիոն համակարգը, որը շուկայում մրցակցում է սոսկ Apple ընկերության iOS-ի հետ, որը տեղակայվում է նրա արտադրանքի վրա: Նման մշակումն իր ընկերությանը թույլ կտար «դառնալ հաղթող», մեջբերում է Գեյթսի խոսքը Fox Business հեռուստաալիքը։
«Ծրագրային ապահովման, առանձնապես օպերացիոն համակարգերի աշխարհում շուկաներն աշխատում են «հաղթողն ստանում է ամեն ինչ» սկզբունքով»,- ասել է ձեռնարկիչը՝ ելույթ ունենալով ներդրողների հետ կայացած հանդիպմանը: «Ուստի իմ ամենամեծ սխալը ես համարում եմ այն, որ ինչ-որ պատճառով չհասա այն բանին, որ Microsoft-ը դառնա այն, ինչն Android-ն է»,- ասել է նա: Android-ը շարժական օպերացիոն համակարգ է, որով հանդերձված է Apple-ի կողմից չարտադրվող սմարթֆոնների մեծ մասը:
«Microsoft-ը կհաղթեր բնական ճանապարհով»,- ասել է Գեյթսը, որը շուրջ 106 միլիարդ դոլար կարողությամբ համարվում է երկրորդը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ զիջելով սոսկ Amazon խոշորագույն առցանց-մանրավաճառի ղեկավար Ջեֆ Բեզոսին (119 միլիարդ դոլար):
«Շուկայում տեղ կա ոչ Apple-ի սոսկ մեկ օպերացիոն համակարգի համար, եւ գիտեք, թե դա ինչ արժեք ունի: 400 միլիարդ դոլար, որը Google ընկերությունից կփոխադրվեր Microsoft ընկերություն»,- մեջբերում է հեռուստաընկերությունը նրա խոսքը: Android օպերացիոն համակարգն սկզբնապես մշակել է համանուն ընկերությունը, որը 2005 թվականին 50 միլիոն դոլարով ձեռք է բերել Google-ը:
2007 թվականին հայտարավել է OC-ի ստեղծման մասին, որի առաջին տարբերակի շնորհանդեսը կայացել է 2008 թվականի սեպտեմբերին: IDC խորհրդատվական ընկերության տվյալներով՝ այդ համակարգով սարքերը 2017 թվականի առաջին եռամսյակում զբաղեցրել են սմարթֆոնների համաշխարհային շուկայի 85 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: