«Արևմուտքն աչք է փակում Վրաստանում ազգայնականների անկարգությունների և ռուսատեցության վրա». Լավրով
Արեւմտյան երկրներն անտեսում են ազգայնականության եւ ռուսատեցության դրսեւորումները Վրաստանում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հունիսի 24-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ տարածաշրջանային ոչ առեւտրային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
«Արեւմտյան ղեկավարները պատրաստ են աչք փակել ազգայնականների անկարգությունների, ռուսատեցության վրա, միայն թե խզեն մեր երկրի հետ Վրաստանի ժողովրդի բոլոր կապերը, վերանայել մեր ընդհանուր պատմությունը»,-ասել է նա: