
«Է՜, այնքան հեգնեմ սաղին, որ ոչ մեկին պակաս չթվա». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ նիստում նկատողություն արեց ընդդիմադիր պատգամավորներին՝ մնալ պատգամավորին հարիր վաքագծի շրջանակներում։ «Նիստի դահլիճում բղավում եք, ընդհատում ելույթ ունեցողին, մի արեք այդպես, չի կարելի։ Խոսքը ոճաբանության մասին է ու դա բոլորին է վերաբերում»,- դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Ըստ նրա՝ խոսքը ոճաբանության մասին է. «Խոսում եք ատելության մթոնոլորտի, ինչ-որ բաների մասին, այստեղից է սկսում, երբ ծաղրում եք, հեգնում եք, է՜, այնքան հեգնեմ սաղին, որ ոչ մեկին պակաս չթվա»,- ասաց նա:
Ա. Սիմոնյանն անդրադարձավ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթին՝ հիշեցնելով, որ ժամանակին նա ասել է, որ պատգամավորական մեծ փորձ ունի:
«Այդ ի՞նչ փորձի մասին է խոսքը: Հոկտեմբերի 2 կազմակերպելու փորձի մասի՞ն է խոսքը, թե՞ խոսակցության մեջ տղան տղային սիրուն-գեղեցիկ ասելու մասին է խոսքը»,- ասաց Սիմոնյանը: