«Վրացական երազանք» կառավարող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարություն է արել
Վրաստանի իշխանությունները որոշել են բավարարել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցների պահանջների մի մասը եւ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով: Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանք» կառավարող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին:
«Վրացական երազանքը» որոշում է ընդունել 2020 թվականին խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով՝ անցման զրոյական արգելքով»,-ասել է Իվանիշվիլին բրիֆինգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: