«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ հունիսի 19-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Մոկդովական, Բարեկամություն, Շամախյան, Այգեստան, Թամանյան, Վաղթանգ Անանյան, Սարալանջի, Տ․Պետրոսյան փողոցների ջրամատակարարումը:
Հայաստանի Հանրապետությունում սնկային հիվանդություններով վարակված ծիրանի բերք չկա:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կողմից կազմված համակարգման խմբի անդամների (Կարեն Իսրայելյան, Կարեն Միրզոյան, Հովիկ Հախինյան, Անահիտ Մանուկյան, Արփի Թագոյան, Սպարտակ Պողոսյան, Սեդա Մատինյան և Միքայել Սարաֆյան) և ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ 2019թ. հունիսի 18-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի արդյունքով ընդունվել է հայտարարություն:
«Եթե հայտարարեն, որ սոցիալիստ են՝ ընկնելու են լիբերալների ու պահպանողականների հարվածների տակ, կամ՝ ասեն, որ լիբերալ են, ընկնելու են մեկ այլ թևի հարվածի տակ։ Կարծում եմ՝ իշխող ուժը դեռ չի որոշել քաղաքական միջոցառումների, տնտեսական ծրագրի կատարման մասին»:
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները հունիսի 15-ին և 16-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հասարակական կարգի պահպանության, երթևեկության անվտանգության բարձրացման, ինչպես և հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով։
B4B.am-ը վերլուծական նյութի շրջանակում փորձաքննության էր հանձնել Հայաստանում վաճառվող 10 տարբեր ապրանքանիշերի թթվասերները՝ դրանց մեջ բուսական յուղի առկայությունը պարզելու համար (ըստ գործող կարգավորումների՝ թթվասերը չի կարող բուսական յուղ պարունակել)։
«Դերբիի» մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մոտ է «Չելսի» վերադարձին, բայց արդեն՝ որպես գլխավոր մարզիչ:
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը պաշտոնական Բաքվին հիշեցնում է, որ պետք չէ փորձել հայկական կողմի խաղաղասիրությունը շփոթել թուլության հետ և խոսել սպառնալիքի լեզվով:
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ չի կարող ներկայացնել Արցախի շահերը, որովհետև ինքն ընտրված չէ նրանց կողմից, սակայն մյուս կողմից՝ միջամտում է, որ Արցախում մարդկանց ազատեն աշխատանքից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստանի Դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանը։
Հենրիխ Մխիթարյանի և Բեթթի Վարդանյանի հարսանիքի ամենահետաքրքիր կադրերը:
«Ես ապրիլի 3-ից եղել եմ առաջնագծում, խոսել եմ և՛ տանկիստների հետ, և՛ հրետանավորների հետ։Այն խոսքերը, թե չի եղել դիզվառելիք տանկերի մեջ, սո՛ւտ է, թե չի եղել փամփուշտ՝ սո՛ւտ է, թե չի եղել մատակարարում՝ սո՛ւտ է…..»,- ասաց նա՝ հավելելով, որ Ապրիլյան պատերազմը միայն եղել է հաղթանակ։
Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի է ունեցել Պ.Ի.Չայկովսկու անվան 16-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վատացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ պաշտոնական հանդիպման ժամանակ:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համաձայն «Դիվանագիտան հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի, դիվանագետն իրավունք ունի բոլոր օրինական միջոցներով պարզել նստավայր պետությունում առկա պայմաններն ու իրադարձությունները և դրանց մասին հաղորդել հավատարմագրող պետության կառավարությանը:
Հունիսի սկզբից ի վեր ավելի քան 300 հազար մարդ իրենց տները հարկադրաբար լքել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիսարեւելյան նահանգներում, որտեղ շարունակվում են տեղի զինված խմբավորումների մարտական բախումները:
Սրանք շոուներ են, տեսարաններ, որոնցով կերակրում են հասարակությանը, որովհետև չեն կարողանում սոցիալական, տնտեսական խնդիրներ լուծել։ Անդրադառնալով աղմկահարույց դատավարություններին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց վերլուծաբան Մենուա Հարությունյանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հասարակության եւ երկրի առջեւ ծառացած մի շարք խնդիրների: Վահե Էնֆիաջյանը, բարձրաձայնելով ժողովրդի ցանկությունը, հանդես է եկել եկեղեցիներում մատուցվող սգո արարողությունները դադարեցնելու առաջարկով, ինչը Վեհափառի կողմից հավանության է արժանացել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է հայազգի անվանի գիտնական, գյուտարար և բժիշկ Ռեյմոնդ Դամադյանին, ով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ (MRI) սարքի ստեղծողն է:
Կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում միանգամից մի քանի ակումբներ: Ֆուտբոլիստի համար մղվող պայքարում «Նապոլիին» և «Յուվենթուսին» է միացել «Մանչեսթեր Յունայթեդը»:
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, և մյուսների գործով դատական նիստը: Դատարանն իր աշխատանքը կշարունակի վաղը ժամը 09։15-ին։
Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանից լրագրողներն այսօր ԱԺ-ում հետաքրքրվեցին՝ արդյո՞ք պատրաստվում է ներողություն խնդրել նախկինում ՀՀ նախագահի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար:
Վերաքննիչ քրեական դատարանում նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի և ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջև դատական նիստի ընթացքում վեճ ծագեց: Վիճաբանությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հայկ Ալումյանը առարկեց դատավորի գործողությունների դեմ և ցանկություն հայտնեց ներկայացնել այդ առարկությունը, սակայն նախագահող դատավորը թույլ չտվեց՝ նշելով, որ տվյալ պահին այդ փուլը չի:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը:
«Խոսք է եղել եղած տնտեսական ծրագրերը շարունակելու, նոր ներդրումների, տնտեսության ակտիվության, զանազան ցուցանիշների մասին: Քննարկվել է նաև նոր ենթակառուցվածքներ գնելու հնարավորությունը: Այլ մանրամասներ չունեմ: Ինչ-որ նոր լուրջ ներդրումների մասին խոսք կա»:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ ներկա կգտնվի Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրությանը (The International Paris Air Show):
«Մարտի 1»-ի գործով տուժող Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում դիմելով դատավոր Արմեն Դանիելյանին՝ նշեց, որ հաջորդ դատական նիստի ժամանակ 10 տուժողների բոլոր իրավահաջորդները ներկա կլինեն դատական նիստին։
Ոստիկանները գողության համար հետախուզվողի են հայտնաբերել
«Ես անհրաժեշտություն եմ համարում սահմանադրական փոփոխությունների օրակարգը օր առաջ մեջտեղ բերելը: Դա ոչ անհրաժեշտաբար կարող է հանգեցնել Սահմանադրության փոփոխության, բայց մենք պետք է քննակենք և վավեր հանրաքվեի միջոցով, ազատ, արդար, թափանցիկ հանրաքվեի միջոցով պետք է հաստատվի Սահմանադրությունը, պետք է կրկին քվեարկվի, կամ վերընտրվի, որպեսզի մեր հասարակությունում առհավետ վերացվեն խոսակցությոնները «կեղծ հանրաքվե» բառակապակցության օգտագործմամբ կամ «կեղծված ընտրություններ»»:
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հեյլիֆին խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի ապագայի մասին: