
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է Խամեսով, «Ռեալը» պահանջում է 55 մլն եվրո

Կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում միանգամից մի քանի ակումբներ: Ֆուտբոլիստի համար մղվող պայքարում «Նապոլիին» և «Յուվենթուսին» է միացել «Մանչեսթեր Յունայթեդը»:
Մանկունյանցիները պատրաստ են մրցակցել նեապոլցիների հետ, որոնք վաղուց ակտիվ բանակցություններ են վարում, և, ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, «Կարմիր սատանաներն» արդեն հարցում են կատարել Խամեսի տրանսֆերի վերաբերյալ:
Վերջին 2 տարիները Խամեսն անցկացրել է «Բավարիայում» վարձակալական հիմունքներով, սակայն մյունխենյան ակումբը որոշեց չգնել նրա պայմանագիրը 42 մլն եվրոյի դիմաց:
Այժմ «Ռեալն» իր ֆուտբոլիստին գնահատում է 55 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը