Բաժիններ՝

«Ասեցին՝ դե որ ըտենց ա, գնա մարզից ընդհանրապես». Քաղաքացին բողոքում է Կոտայքի մարզպետի եղբոր դեմ

Կառավարության մոտ այսօր բողոքի ակցիա էր իրականացնում ՀՀ ԶՈՒ պահեստազորի ավագ սպա, «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը:

«Կոտայքի մարզպետի եղբոր կողմից իմ նկատմամբ բռնության, իմ գույքին վնաս պատճառելու և սպառնալիքներ հնչեցնելու, իմ կողմից ղեկավարվող «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի հեղինակությունն անհիմն արտահայտություններով անվանարկելու համար եմ այստեղ»,- 168.amի հետ զրույցում ասաց նա և հավելեց, որ քրեական գործ է հարուցված մարմնական վնասվածք հասցնելու դրվագով:

Հովհաննիսյանը պնդում է, սակայն, որ վերոհիշյալ քրեական գործը սառեցվել է.

«Կոտայքի մարզպետը, վարչական ռեսուրսն օգտագործելով, փորձում է համաձայնության եզրեր գտնել»:

Կարդացեք նաև

Պատճառների մասին մեր հարցին ի պատասխան՝ «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրենը նկատեց.

«Մարզում Կոտայքի մարզպետի կողմից կատարվող անօրինականությունների, անհիմն, անարդյունավետ կառավարման մասին բազմաթիվ գրություններ եմ ուղարկել՝ ակնկալելով պարզաբանումներ: Մասնավորապես՝ միջնակարգ դպրոցների կառավարման խորհրդի անդամներին է նշանակում իր մտերիմների, իր եղբորը, եղբոր ընկերներին… Գրել եմ, որ չի կարելի նման բաներ… հրավիրել են, ես էլ չեմ գնացել: Իրենք էլ վիրավորվել են, թե՝ ինչ ասեցին՝ դե որ էդպես է՝ գնա մարզից….»:

168.am-ը կապ հաստատեց նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ, ով նշեց, որ հարուցվել է քրեական գործ, որտեղ թե՛ իր եղբայրը, թե՛ Հովհաննիսյանը որպես կասկածյալներ են ներգրավված:

«Խնդիրը հիմա իրավապահների դաշտում է»,- հավելեց նա:

Մեր դիտարկմանը, թե Հովհաննիսյանը նշում է սպառնալիքների մասին, Պետրոսյանն արձագանքեց. «Ես պաշտոնապես հերքում եմ դա: Հերյուրանք և ստոր զրպարտանք է»:

Հիշեցնենք, որ մի քանի լրատամիջոցներ անդրադարձել էին այն տեղեկությանը, թե մայիս ամսին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը, ծե­ծի է ենթարկել «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն, 40-ամյա Գևորգ Հով­հաննիսյանին:

Մարզպետը նշել էր, թե այն քաղաքական սադրանք է՝ ուղղված իր գործունեությանը. «Որքանով ինձ է հայտնի, և եղբայրս է ներկայացրել, անծանոթ մեկը Նոր Հաճընի ճանապար­հին մեքենայի ազդանշաններով եղ­բորս հասկացրել է, որ կանգնեցնի մեքենան: Եղբայրս կայանել է: Երիտա­սարդը մոտեցել է եղբորս և շատ ան­հարգալից տոնով իմ և եղբորս հասցե­ին վիրավորական արտահայտություն­ներ արել:

Եղբայրս հասկացել է, թե ով է այդ անձը, քանի որ այդ քաղաքացին մի քանի անգամ եկել է Աբովյանի ՔՊ-ի գրասենյակ, հանդիպել է ինձ, ցանկա­ցել է ընդգրկվել թիմի ներսում, գործու­նեություն ծավալել մեզ մոտ, և ավելի ուշ հասկացանք՝ պաշտոնի ակնկալի­քով է եկել, ինչը չէր կարող իրականու­թյուն դառնալ: Սույն օբյեկտը բազմաթիվ անգամ իմ գործունեության վերա­բերյալ գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմին»,- նշել էր մարզպետը:

Տեղեկացնենք, որ մա­յիսի 24-ին հետաքննական մարմինը ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) հատկանիշներով հարուցել է քրե­ական գործ և այն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս