
Առաքելական եկեղեցին սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակն այս տարի տոնախմբելու է հունիսի 17-ին

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակն այս տարի տոնախմբելու է հունիսի 17-ին։ Տոնին` առավոտյան ժամը 9:30-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների և ուխտավորների հանդիսավոր թափորով Ս. Հռիփսիմե վանք կտարվեն Մայր Աթոռում պահվող սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները:
Ժամը 10:30-ին վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ: Սրբազան արարողության ավարտին սրբազան մասունքով կկատարվի նաև Անդաստանի արարողություն: