Huawei-ում պատմել են Hongmeng օպերացիոն համակարգի գործարկման մասին
Չինաստանի Huawei ընկերությունը գտնվում է Hongmeng (Հունմեն) գործառական համակարգի գործարկման գործընթացում՝ այն Android օպերացիոն համակարգի փոխարեն իր ապարատներում տեղակայելու համար: Այդ մասին Reuters գործակալությանը հայտարարել է ընկերության փոխնախագահ Էնդրյու Ուիլյամսոնը:
Նրա խոսքով՝ սեփական գործառական համակարգի գործարկման գործընթացը կարող է տեւել մի քանի ամիս, իսկ Huawei-ը մտադիր է գրանցել այդ համակարգի մակնիշը, որն այժմ թեստավորվում է ՉԺՀ-ում:
ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը մայիսի կեսերին Huawei-ը մտցրել է սեւ ցուցակ, ինչը փակում է ամերիկյան արտադրողների բաղադրիչներ եւ տեխնոլոգիաներ գնելու ուղին:
Huawei-ին արգելված է գործեր վարել ամերիկյան գործարարության հետ առանց համապատասխան թույլատրագրերի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: