«Ֆեյսբուքի»-ի օգտատեր, լուսանկարիչ Գարիկ Ղազարյանը հունիսի 11-ին իր էջում մի լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր Երևանի զբոսայգիներից մեկի շատրվաններում կիսամերկ տղա երեխա:
Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին կոչ ենք անում հավատարիմ մնալ 2018 թվականի մայիսին առաջ քաշված՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրման նպատակով թեկնածուների ընտրության ընդհանուր և հավասար հիմունքներով թափանցիկ, հրապարակային և արդար ընթացակարգերով մրցույթի անցկացման սկզբունքին, և կրկին չմասնակցել ՍԴ դատավորի թեկնածուի քվեարկությանը։
«Հայաստանի ներքին մթնոլորտը, որը օր օրի ավելի անտանելի է դառնում՝ էապես թուլացնում է մեր դիրքերը: Մենք խաբում ենք մեզ, եթե կարծում ենք, որ այսօրվա լայվերի ու լոզունգների ռեժիմով կարողանալու ենք հակակշռել հին և նոր մարտահրավերներին»:
Հարցին, թե Հայաստանի համար կա՞ն արդյոք առաջնային զինատեսակներ` խոսնակը պատասխանեց, որ ինչպես բազմիցս ասել է երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, դրանք մեր ռազմավարությանը համահունչ նոր սերնդի, գերճշգրիտ, հեռահար հարձակողական, բազմաֆունկցիոնալ զինատեսակներն են:
«Եղած ծանր հիվանդություններին, որոնք թվով 30-ն են, եզրակացությամբ փաստվեց ևս երեքը, որոնք ձեռք են բերվել կալանքը կրելու ժամանակ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ հավելելով, որ նոր հայտնաբերված հիվանդությունների հետևանքը լինելու է անդամահատությունը։
Ընդամենն Ուգանդայում գրանցվել է էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության երեք դեպք:
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը նշեց, որ միջոցներն ուղղվելու են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի, Լոռու մարզային քննչական վարչության և Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի վարչական շենքերի կապիտալ հիմնանորոգմանն ու ընթացիկ նորոգման աշխատանքներին:
Ս.թ.հունիսի 12-ին ժամը 20:05-ին Շուշիի ԱԻՊԾ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ Շուշի քաղաքի Մանուկյան փողոցի շենքերից մեկից երեխա է ընկել:
Հունիսի 13-ին, ժամը 12:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մոսկովյան 28 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օմանի ծոցում հարձակման է ենթարկվել երկու նավթատար նավ, ինչի մասին հայտնել են իրանական եւ արաբական ԶԼՄ-ները:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի որոնողական խումբը չի կարողացել Ան-32 ինքնաթիռի անձնակազմի փրկված անդամների գտնել Արունաչալ-Փրադեշ հյուսիսարեւելյան նահանգի լեռներում դրա կործանման վայրում:
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը։
Հունիսի 13-ին, ժամը 07:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հուս է հայտնել, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի այցը բեկումնային կդառնա Թեհրանի եւ Տոկիոյի հարաբերություններում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն կարծիքին է, որ ԱՊՀ-ի ընդհանուր տեղեկատվական տարածքը պետք է լինի բաց եւ ունենա նվազագույն սահմանափակումներ:
Հունիսի 13-ին մահացել է «Ազատ Օր» օրաթերթի նախկին խմբագիր, Հ.Յ.Դաշնակցության Հունաստանի Կենտրոնական Կոմիտեի նախկին անդամ, կուսակցական գործիչ Հովսեփ Բարազյանը։
Իսրայելական կործանիչները հունիսի 13-ին հարված են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական ճամբարի «ստորգետնյա կառուցվածքին՝ ի պատասխան հրեական պետության տարածք հրթիռի արձակման:
«Գագիկ Ծառուկյանը հունիսի 11-ին առձեռն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը: Գագիկ Ծառուկյանը նախաքննական մարմնին երեկ հարցաքննության չներկայանալու պատճառների մասին չի հայտնել»,- ասաց Հարությունյանը:
Ինդոնեզիայի Հարավարեւելյան Սուլավեսի նահանգում եւ երկրի կենտրոնական մասում մոլեգնող հեղեղումների ու սողանքների պատճառով ընդհանուր առմամբ 5 հազար 703 բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները:
Հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, որը խոստացել է թորիների առաջնորդի եւ երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը, անիրագործելի խնդիր է:
Այսօր կառավարության նիստը անսովոր կարճ տևեց՝ ընդամենը 20 րոպե:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ եւ Ձեր կառավարությանն այն ջերմ ընդունելության համար, որ ցուցաբերվեց Եվրոպայի խորհրդի պատվիրակության անդամներին, ովքեր այցելեցին Հայաստան մայիսի 30-ին եւ 31-ին, ինչպես նաեւ նրանց հետ ունեցած կառուցողական քննարկումների համար:
Այսօր մեր կառավարության առաջին նիստն է, որ անցկացնում ենք առանց արդարադատության՝ այժմ արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի:
Ազգային ժողովում շարունակվում են 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները:
Հոնկոնգի կենտրոնում գտնվող կառավարական շենքերը, որոնց մոտ հունիսի 12-ին բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվել արտահանձման մասին օրենքի ուղղումների դեմ, հինգշաբթի եւ ուրբաթ օրերին փակ կլինեն անվտանգության նկատառումներով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ուկրաինայի նոր ղեկավարությունը կկարողանա եռանդուն գործել երկրների միջեւ հարաբերությունների վերականգնման համար՝ նշելով այդ գործընթացի անխուսափելիությունը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օգնական, նրա հրաժարականից հետո մինչեւ այս տարվա փետրվարի 28-ը Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի փոխդեսպան:
Երկու լցանավ է հունիսի 13-ին հարձակման ենթարկվել Օմանի ծոցում:
Հայաստանի իշխանություններն առաջիկայում խստացնելու են քրեակատարողական հիմնարկների վերահսկողությունը, իսկ այսպես կոչված՝ «զոն նայողների», «օրենքով գողերի» եւ քրեական հեղինակությունների համար բարդ օրեր են սկսվելու, քանի որ գործի է դրվել ՔԿԾ «ծանր հրետանին։
Հյուսիս-հարավ» ծրագրի մասով հարուցված քրգործի շրջանակներում տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն անցած շաբաթ՝ որպես պատճառված վնասները հատուցելու երաշխիք, Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին է վճարել 200 մլն դրամ: