
Շահավետ առաջարկներ՝ Կոնվերս Բանկի պրեմիում քարտապանների համար

Կոնվերս Բանկը՝ Visa միջազգային վճարային համակարգի հետ գործակցության շրջանակներում իր պրեմիում քարտապաններին է առաջարկում օգտվել նոր հնարավորությունից: Առաջարկի շրջանակներում Visa Platinum և Visa Infinite քարտապանները կարող են օգտվել տարբեր երկրների թվով 1000 օդանավակայանների Lounge key սպասասրահներ անվճար մուտքի հնարավորությունից՝ քարտը գրանցելով հետևյալ հղումներով.
- Visa Platinum հաճախորդների համար
- Visa Infinite հաճախորդների համար
Հաճախորդը մեկ Visa Platinum վճարային քարտով օդանավակայանների Lounge key սպասասրահներ կարող է անվճար մուտք գործել օրացույցային տարում 2 անգամ, իսկ Visa Infinite քարտով՝ 6 անգամ:
Visa վճարային համակարգի առաջարկին զուգահեռ, Կոնվերս Բանկի իր Visa Gold, MasterCard Gold, Visa Platinum և Visa Infinite քարտապաններին հնարավորություն է տալիս աննախադեպ պայմաններով օգտվել նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բիզնես սրահի ( Business Lounge) ծառայություններից՝ առանց սահմանափակումների:
«Կոնվերս Բանկը հետևողական է իր հաճախորդների համար սպասարկման լավագույն պայմանների ստեղծման հարցում՝ ինչպես բանկային ծառայություններից օգտվելիս, այնպես էլ գործարար ուղևորությունների և հանգստի կազմակերպման ժամանակ: Բանկը միակն է Հայաստանում, ում Visa Gold, MasterCard Gold, Visa Platinum և Visa Infinite քարտատեսակներից օգտվող հաճախորդները՝ մինչև 14 տարեկան երկու երեխայի հետ, կարող են Business Lounge-ի ծառայություններից օգտվել առանց մուտքի և սպասարկման վճարի: Քարտից՝ մուտքի վավերացման համար գանձվի ընդամենը 100 դրամ»,-ասել են Բանկում: