Բաժիններ՝

Android-սմարթֆոններում «բնածին» վիրուս են գտել

Հաքերներն Android գործառական համակարգով աշխատող սմարթֆոններում վիրուսներ են տեղակայել դեռ մինչեւ դրանց վաճառքները: Այդ մասին իրենց բլոգում հայտնել են Google ընկերության մասնագետները։

Խոսքը վերաբերում է Triada ընտանիքի ծրագրերին, որոնք նախատեսված են սարքերում գովազդի զետեղման եւ սպամի տարածման համար: Ինչպես պարզել են Google-ում, այդ տեսակի Android-տրոյանները կարող են նախատեղակայված լինել:

Նման տիպի գրոհը կատարվում է ծրագրային ապահովման կողմնակի մատակարարների միջոցով, որոնք արտադրող ընկերություններին օգնում են լրամշակելու ֆունկցիոնալը կամ նրանց պատրաստի արտադրանք են տրամադրում: Դրանց ծառայություններին են դիմում մեծ թվով կազմակերպություններ:

Google-ը չի հայտնում մանրամասները, թե հաքերներն ինչպես են խաբում սոֆտի մշակողներին եւ վիրուս դնում Android-ում: Սոսկ հաղորդվում է, որ նրանք կարող են թաքնված վիրուս տեղակայել ոչ միայն սմարթֆոններն արտադրելիս, այլեւ ավելի ուշ՝ նորացման հետ:

Թե սմարթֆոնների կոնկրետ որ արտադրողներն են ենթարկվել Triada վիրուսով հարձակման, չի նշվում: Սակայն հայտնի է, որ 2017 թվականին այդ վնասաբեր ծրագրի տարատեսակը գտել են Չինաստանի Leagoo եւ Nemu ընկերությունների սարքերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս