Բաժիններ՝

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանեց Աթենք

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն արդեն Հունաստանում է:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հունիսի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանեցին Հունաստանի մայրաքաղաք Աթենք, որտեղ հունիսի 11-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի Հունաստան-Հայաստան հանդիպումը:

Թիմը հանգրվանել է «Դիվանի Կարավել» հյուրանոցում: Հունիսի 9-ին ազգային հավաքականը հանգստանալու է, իսկ հունիսի 10-ին Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը և մեր ընտրանու նախախաղային մարզումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս