
Որոնք են Եվրոպայում ամենաշատ բազմազավակ ընտանիքներ ունեցող երկրները

Եվրամիության վիճակագրական ծառայությունը (Eurostat) տվյալներ է հրապարակել Եվրոպայում բազմազավակ ընտանիքների ցուցանիշների մասին: Պարզվել է, որ Թուրքիան Եվրոպայի մասշտաբով ամենից շատ բազմազավակ ընտանիքներ ունեցող երկիրն է:
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ըստ տվյալների` Թուքիայում ապրող ընտանքիների 51%-ը ունի երեխա: Վարկանիշային ցանկում Թուրքիային հաջորդող Իռլանդիայում այդ ցուցանիշը կազմում է 39%, Լեհաստանում և Սլովակիայում` 36%, Ռումինիայում` 35% և Իսպանիայում` 34%:
Ամենաքիչ թվով երեխաներ ունեցող ընտանիքների վարկանիշային աղյուսակում են հայտնվել Գերմանիան և Ֆինլանդիան (22%): Այս ցուցանիշում նրանց հաջորդում են Շվեյցարիան (23%) և Ավստրիան (25%):