
«Եթե «Մանչեսթեր Յունայթեդին» պետք է գլխավոր մարզիչ, ես պատրաստ եմ». Մարադոնա

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան ցանկություն է հայտնել դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը:
«Եթե «Մանչեսթեր Յունայթեդին» պետք է գլխավոր մարզիչ, ես պատրաստ եմ:
Ես գիտեմ, որ նրանք վաճառում են շատ խաղաշապիկներ ամբողջ աշխարհում, բայց նրանք նաև պետք է հաղթեն մրցանակներ: Ես կարող եմ դա անել:
«Մանչեսթեր Յունայթեդը» երկար ժամանակ եղել է իմ սիրելի անգլիական ակումբը:
Նրանք ունեին շատ մեծ խաղացողներ և մեծ թիմ` Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ»,- ասել է Մարադոնան:
Սիրարփի Աղաբաբյան