Բաժիններ՝

100.000 դոլար մրցանակային ֆոնդ՝ ստարտափների համար. «Սևան Ստարտափ Սամմիթ» 2019

«Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա վրանային ստարտափ հավաքն այս տարի տեղի կունենա հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը։ Իր ձևաչափով սամմիթը  եզակի է տարածաշրջանում, քանի որ ստարտափների համար նախատեսված առաջին ոչ ֆորմալ միջոցառումն է: Բացի այդ, «Սևան Ստարտափ Սամմիթն» իր ձևաչափով առաջինն է աշխարհում:

Սամմիթի կազմակերպիչները նշում են, որ 2019-ին սամմիթը հանդես կգա բազում նորամուծություններով։ Սամմիթին կարելի է դիմել և մասնակցել հետևյալ կարգավիճակներով՝ ստարտափ թիմ, ներդրող, ծրագրավորող, խոսնակ, մենթոր, կամավոր և այցելու։ Դիմելու վեջնաժամկետը ստարտափների համար հունիսի 15-ն է։

Միջոցառման ընթացքում հրավիրված են լինելու բազմաթիվ միջազգային բիզնես էքսպերտներ և վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ։ Կազմակերպիչները նշում են, որ ակնկալվում է սամմիթի ընթացքում հյուրընկալել շուրջ 1,000 մշտական մասնակիցների և մոտ 10,000 այցելուների։ Սամմիթի մշտական մասնակիցները կմնան վրաններում և կենցաղ կկիսեն միմյանց հետ։

«Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ին կարող են դիմել բոլոր ստարտափները՝ անկախ գործունեության ոլորտից և զարգացման մակարդակից։ Ընտրված ստարտափները կբաժանվեն ըստ մակարդակների՝ Starter և Booster ծրագրերում, և կմասնակցեն հատուկ մշակված դասախոսություններին։

Կարդացեք նաև

Սամմիթի վերջին օրերին ստարտափները կմասնակցեն մրցույթների, որոնց ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի 100.000 դոլար։ Բացի մրցանակային ֆոնդից, գործում է նաև 100.000 դոլար ներդրումային ֆոնդ «Սիսայդ Ստարտափ Սամմիթ»-ի կողմից, որը կներդրվի 2 կամ 3 ստարտափի մեջ։

Միջազգային փորձի փոխանակումը խրախուսելու նպատակով այս տարի կազմակերպիչները համագործակցում են միջազգային պետական կառույցների հետ տարբեր երկրներից, այդ թվում՝ Իսպանիայից, Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, և այլն։ Ակնկալվում է այս տարի հյուրընկալել մասնակիցների ավելի քան 30 երկրներից։

Այս տարի առաջին անգամ սամմիթի ընթացքում կկազմակերպվի ծրագրավորողների «Firecode marathon»։ Անհատ ծրագրավորողները սամմիթի ընթացքում կձևավորեն թիմեր և կլուծեն խնդիրներ։ Այս մրցույթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի 15.000 դոլար։ Այն ծրագրավորողը, ով սամմիթի ընթացքում կլուծի ամենաշատ խնդիրները, կստանա գլխավոր մրցանակը՝ 5000 դոլար։

Սամմիթին մասնակցությունն անվճար է: Դրա համար անհրաժեշտ է գրանցվել պաշտոնական կայքում:

Սամմիթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ գնելով հյուրերի համար նախատեսված տոմսերը: Դրանք հասանելի կլինեն հուլիսից:

#SSS18 | Aftermovie

? Join the hottest startup event of this summer ? ? https://www.seasidestartupsummit.com/sevan19? 1000+ startuppers, 30+ VCs and Angels, 10.000+ visitors ? World-class mentors, Mini-Acceleration, 1:1s, Workshops & Masterclasses ? $100.000 prize fund & $100.000 investment fund ? Beach fun, night parties, sports & relax.#SSS19 #SeasideStartupSummit

Gepostet von Seaside Startup Summit am Mittwoch, 15. Mai 2019

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս