«Ես չունեմ նման տեղեկություն, զանգահարեք Քննչական ծառայություն». Իվետա Տոնոյան

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ օրերս Հատուկ Քննչական ծառայությունում «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

168.am-ը թեմայով մեկնաբանություն խնդրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից, ով մասնավորապես նկատեց. «Ես չունեմ նման տեղեկություն, զանգահարեք Քննչական ծառայություն»։

ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը, սակայն, նույնպես չմեկնաբանեց այն։

«Նախաքննության շահերից ելնելով՝ չենք մեկնաբանում։ Տեղեկություն չենք տրամադրում մեզ մոտ հարցաքննված անձանց վերաբերյալ»,- մեզ հետ զրույցում ասաց նա։

Կարդացեք նաև

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930