Բաժիններ՝

Facebook-ը Թուրքիային խոշոր տուգանք է վճարել

«Facebook» հանրահայտ սոցիալական կայքը Թուրքիային 1 մլն 650․000 թուրքական լիրա (շուրջ 281.000 ԱՄՆ դոլար) տուգանք է վճարել։ Տուգանքը մայիսի 10-ին նշանակել էր Թուրքիայի «Անձնական տվյալների պաշտպանության վարչությունը» (KVKK)՝ օգտատերերի անձնական տվյալների գաղտնիության խախտման մեղադրանքով։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Որոշման համաձայն՝ «Facebook»-ը ընդհանուր առմամբ խախտել է շուրջ 6․5 մլն օգտատիրոջ իրավունքները, որոնցից մոտ 300․000-ը Թուրքիայից են։

Թուրքիայում «Facebook»-ի հանրային քաղաքականության հարցերով տնօրեն Չաղաթայ Փեքյորուրը տեղեկացրել է, որ տուգանքն արդեն վճարվել է, սակայն ընկերությունը պատրաստվում է բողոքարկել որոշումն ու հետ պահանջել վճարված գումարը։ Նրա խոսքով՝ «Facebook»-ը համաձայն չէ թուրքական վարչության որոշման հետ, իսկ տուգանքը վճարվել է միայն այն պատճառով, որ այդպես է պահանջում ընթացակարգը։ Տուգանքը վճարելու հանգամանքը որևէ կերպ չի ազդում որոշման բողոքարկման իրավունքի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս