
Էմիր Կուստուրիցան Չինգիզխանի մասին ֆիլմը կներկայացնի 2020 թվականին

Սերբ ռեժիսոր եւ երաժիշտ Էմիր Կուստուրիցան 2020 թվականին կներկայացնի իր նոր ֆիլմը, որը նվիրված կլինի զորահրամանատար Չինգիզխանին եւ հիմնված Չինգիզ Այթմատովի պատմվածքի վրա:
«Ես այժմ մտահղացում ունեմ՝ ֆիլմ նկարահանել Չինգիզխանի մասին: Հսկայական ֆիլմ այն մասին, թե ինչպիսին է եղել այն մարդը, որին չեն սիրել այստեղ եւ արեւմուտքում, ֆիլմը պատրաստ կլինի հաջորդ տարի»,-պատմել է Կուստուրիցան, որը Ժելեզնովոդսկում մասնակցում է «Հերոսը եւ ժամանակը» կինոփառատոնին: Նա հավելել է, որ նկարահանումները պլանավորվում է անցկացնել այդ թվում նաեւ Ռուսաստանի տարածքում:
Էմիր Կուստուրիցան սերբ կինոռեժիսոր է, սցնարիստ եւ երաժիշտ, The No Smoking Orchestra ռոք-խմբի ղեկավարը: Կուստուրիցան որպես դերասան, սցենարի հեղինակ կամ համահեղինակ ու ռեժիսոր մասնակցել է ավելի քան երեք տասնյակ ֆիլմերի: Նրա ստեղծագործությունը նշված է Եվրոպայի խոշոր կինոստուգատեսների պարգեւներով, ներառյալ Կաննի կինոփառատոնի երկու «Ոսկե արմավենու ճյուղերը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: