
Բեթմենին նոր ֆիլմում կմարմնավորի Ռոբերտ Փեթինսոնը

Ամերիկյան Warner Bros. կինոընկերությունը հաստատել է բրիտանացի դերասան Ռոբեր Փեթինսոնի թեկնածությունը Բեթմենի մասին նոր ֆիլում գլխավոր հերոսի դերում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Deadline համացանցային հարթակին:
Հարթակի տվյալներով՝ Բեթմենի դերի համար Փեթինսոնից բացի դիտարկվել է նաև մեկ այլ բրիտանացու՝ Նիկոլաս Հոլթի թեկնածությունը, արդյունքում Warner Bros.-ն իր որոշումը կայացրել է հօգուտ Փեթինսոնի:
Բեթմենի մասին նոր ֆիլմը պատրաստվում է նկարահանել ամերիկացի ռեժիսոր Մեթ Ռիվզը: Ֆիլմի առաջին մասը սպասվում է, որ էկրաններ կբարձրանա 2021թ: Ինչպես հայտնում է Deadline-ը, պաշտոնական հայտարարությունը, որ Բեթմենին կմարմնավորի 33-ամյա Փեթինսոնը, կլինի մոտ ժամանակներս:
Բեթմենի կերպարը տարբեր ժամանակներում մարմնավորել են դերասաններ Մայքլ Քիթոնը, Վել Քիլմերը, Ջորջ Քլունին, Քրիստիան Բեյլը և Բեն Աֆլեքը: