Բաժիններ՝

«Իմ նկատմամբ հերթական քրեական հետապնդման փորձն է իրականացվում». Ոստիկանությունում Նարեկ Մալյանի դեմ բողոք է ներկայացվել

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնում է, որ իր նկատմամբ հերթական քրեական հետապնդման փորձն է միասնականացվում: «Նպատակն ինձ լռեցնելն է, ինչն, իհարկե, երբեք չի ստացվի»,-գրել է նա:

Սորոսի «Բաց հասարակությունների հիմնադրամի» ղեկավար Լարիսա Մինասյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն Նարեկ Մալյանի դեմ՝ նշելով, որ նա պատրաստվում է արգելափակել Սորոսի գրասենյակի մուտքը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել է Նարեկ Մալյանը. «Լարիսա Մինասյանն ինձ մեղադրում է, որ ես պատրաստվում եմ արգելափակել «Սորոսի» հիմնադրամի մուտքը: Տեղեկացնեմ, որ Լարիսա Մինասյանը ճիշտ է, ես բազմիցս ասել եմ դա»:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերից հետո Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում դարձյալ գրառում է կատարել՝ նշելով, որ չի կարող վաղը ներկայանալ ոստիկանության կենտրոնի բաժին, քանի որ վաղը՝ ժամը 12:00-ին «ինքնաբուխ պիկետ է իրականացնելու Սորոսի գրասենյակի դիմաց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս